Հասարակություն 

ԻՊ-ը մտադիր է զանգվածային ոչնչացման զենք կիրառել Օլիմպիական խաղերի ժամանակ. Mirror

Mirror-ի տեղեկություններով, Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը մտադիր է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ զանգվածային ոչնչացման զենք կիրառել:

Բրիտնական պարբերականը պնդում է, որ ՄԱԿ-ի համապատասխան մասնագետներն արդեն ուղարկվել են Բրազիլիա, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերվի տեղի իշխանություններին:

Mirror-ը նաև իր անհանգստությունն է հայտնել այն մասով, որ Փարիզի և Նիսի ահաբեկչությունների ետևում կանգնած ԻՊ-ը մեծ հետաքրրություն է դրսևորել Բելգիայի  ատոմակայանի նկատմամբ: Ավելի վաղ հայտնվում էր, որ Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած Հալիդ և Իբրահիմ Բաքրաուի եղբայրները հենց այդ ատոմակայանն էին ցանկանում պայթեցնել, սակայն ինչ-որ պատճառներով պլաններ փոխվել էին:

Mirror-ը հիշեցնում է նաև, որ ԻՊ-ը զանգվածային ոչնչացման զենք կիրառելու փորձ ունի, քանի որ Սիրիայում ոչ մեկ անգամ է քիմիական օգտագործել իր նպատակներին հասնելու համար:

Նույն շարքից