Frankfurter Allgemeine Zeitung թերթի վերլուծաբան Ռայներ Հերմանն իր «Անազնիվը» անունը կրող հոդվածում բացատրում է, թե ինչու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ փոխեց իր քաղաքականությունը՝ երես թեքելով Եվրոպայից և մտերմանալով Ռուսաստանի հետ:
Հերմանի խոսքերով, այն որ Էրդողանը Եվրամիության մեղադրում է Անկարայի հետ պայմանավորվածությունները խախտելու մեջ, վկայում է այն մասին, որ Թուրքիայի նախագահը ցանկանում է խզել հարաբերությունները Բրյուսելի հետ. «Նույն ընթացքում խոսվում է այն մասի, որ օգոստոսին Էրդողանը հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ և շնորհակալ է Պուտինին՝ որին անվանում է ժողովրդավարության պաշտպան»:
Էրդողանը ԵՄ-ին կեղծավոր է անվանում, սակայն, հենց Թուրքիային նախագահին առաջին հերթին պետք է ոչ ազնիվ համարել: Բանն այն է, որ Անկարայի և Բրյուսելի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները կախված են մազից ոչ այն պատճառով, որ ԵՄ-ն չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները, այլ այն պատճառով, որ Էրդողանը չի կարողանում հասնել այն բանին, որ իր քաղաքացիների համար չեղյալ համարվի վիզային ռեժիմը: Իսկ ԵՄ-ն չի ցանկանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում զիջումների գնալ, քանի որ Էրդողան կարծիքով, բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իր տեսակտը, ահաբեկիչներ են, հավելում է թերթի վերլուծաբանը: