Հասարակություն 

Ինդոնեզիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի արևելյան Պապուա նահանգի Մամբերամո շրջանից 30 կմ հյուսիս-արևմտուք և Բուրու կղզուց 86 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքներում Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Օդերևութաբանության, գեոֆիզիկայի եւ կլիմայաբանության ազգային վարչությանը, ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:


Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նույն շարքից