RTL-ը հայտնում է, որ Բելգիական Լիմբուրգում փախստականը հարձակվել է հոգևորականի վրա և վերջինիս դանակի հարվածներ հասցրել: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: Փախստականի ինքնությունը հայտնի չէ:
Դանակահարությունը տեղի է ունցել այն պահին, երբ հանցագործը 65-ամյա հոգևորականից խնդրել է լոգանք ընդունել վերջինիս տանը: Լոգանք ընդունելուց հետո փախստականը գումար է խնդրել հոգևորականից և մերժում ստանալուց հետո մի քանի անգամ դանակով հարվածել նրան ու դիմել փախուստի:
Հոգևորականին հաջողվել է զանգել շտապօգնություն, ինչի շնորհիվ էլ փրկվել է: Հարուցվել է քրեական գործը, տեղի ունեցածը որևէ կերպով չի կապվում ահաբեկչության հետ: