Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով Ռուսաստանին և կոչ անելով ջիհադ սկսել այդ երկրի դեմ, հայտնում է Reuters-ը:
Տեսանյութում դիմակավորված ահաբեկիչը, ով անապատում մեքենա է վարում, դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սպառնալով սպանել ռուսաստանցիներին:
Reuters-ը նշում է, որ տեսանյութը հրապարակվել է Սիրիայում ահաբեկիչների դեմ միասին պայքարելու հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկումների ֆոնի վրա: