Այն բանից հետո, երբ Գերմանիայի դատարանը արգելեց հեռարձակել Քյոլնում Թուրքիայի հեղաշրջման փորձի դեմ ցույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանլի ելույթը, Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, փոխանցում է DPA գործակալությունը:
Ավելի վաղ գերմանական դատարանը որոշել էր, որ դրսից կազմակերպված նմանատիպ միջոցառումների լուսաբանումը հակասում է զանգվածային հավաքների մասին գերմանական օրենսդրությանը:
Էրդողանի խոսնակը, արձագանքելով այս որոշմանը, այն աննորմալ է համարել: