Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու շաբաթների ընթացքում ստեղծված անհարմարությունների համար հայցելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ներողամտությունը՝ աշխատակազմի համապատասխան վարչություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ: Ըստ այդմ, հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ:
Հաձնարարվել է քայլեր ձեռնարկել Էրեբունի վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ