Հասարակություն 

Հրդեհ ավտոլվացման կետում

Օգոստոսի 1-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ավտոլվացման կետից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել՝ 11.43-ին:

Ամբողջությամբ այրվել են «Լվա ինքդ» ավտոլվացման կետի սարքավորումները:

Նույն շարքից