Վրաստանում այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ Նալբանդյանի այս այց հաջորդում է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի՝ մարտին Երևան կատարած այցին:
Նալբանդյանը Թբիլիսիում հայտարարել է, որ Արցախում տիրող իրավիճակի և այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են Արցախի նկատմամբ վերջին ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև Վիեննայում և Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ամար. «Մենք իմ գործընկերոջ հետ եկանք այն հայտարարին, որ խնդիրը պտք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասել է Նալբանդյանը: