Հասարակություն 

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկանգնեցվի

analitik.am

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև 2015 թվականի սեպտեմբեր:


Բազմաբնույթ միջոցառումներին զուգընթաց`Հայոց ցեղասպանության 100-ամյակի Ֆրեզնոյի հանձնաժողովը կազմակերպում է դասընթացներˋ տեղի ուսուցիչներին Հայոց ցեղասպանության մասին ուսուցանելու համար:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հանձնաժողովի պաշտոնական կայքը,  ապրիլի 23-ին տեղի կունենա 1.5 մլն հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը:


Իսկ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Ֆրեզնոյի քաղաքապետարանում կկատարվի դրոշի բարձրացման արարողություն, ապա Սուրբ Պողոս հայկական եկեղեցում տեղի կունենա ավանդական ոգեկոչման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները բազմաբովանդակ են և ընդգրկում են դասախոսություններ, ցուցադրություններ, համերգներ, կինոցուցադրություններ, ինչպես նաև` հանդիպումներ Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսի, գիտնականների և կրոնական առաջնորդների հետ:

Նույն շարքից