Քաղաքական 

Գերմանիան Թուրքիայից պահանջել է դադարեցնել ԵՄ-ին շանտաժի ենթարկելը

Գերմանիան Թուրքիայից պահանջել է դադարեցնել սահմանները ներգաղթյալների համար բացելով Եվրամիությանը շանտաժի ենթարկելը, ինչն Անկարան անում է վիզային ռեժիմի դյուրացման համար: Համապատասխան հայտարարությունն արել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

«Վիզային ռեժիմի ճակատագիրը կախված է Թուրքքիայից: Եվրամիությունը և Գերմանիան ոչ մի դեպքում չպետք է լինեն շանտաժի թիրախ»,-ասել է Գաբրիելը:

Գերմանիայի փոխկանցլերի այս հայտարարությունը հաջորդեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան կբացի ներգաղթյալների համար սահմանը, եթե դյուրացված վիզային ռեժիմ չստանա ԵՄ-ից:

Նույն շարքից