Հասարակություն Միջազգային 

Բանգլադեշում աճել է աղետի ենթարկված լաստանավի զոհերի թիվը

analitik.am

 

 

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Բանգլադեշում ուղեւորատար լաստանավի ու բեռնանավի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 48-ի:

 

Ավելի վաղ հայտարարվել էր 38 զոհի մասին:

Նավերի բախումը տեղի էր ունեցել Պադմե գետում: Փրկարարների հաջողվել էր փրկել շուրջ 50 ուղեւորների:

 

Տարբեր տվյալներով լաստանավում գտնվել են 70-150 մարդ, որոնց մի մասի ճակատագիրն մինչ այժմ հայտնի չէ:

 

Աղետը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքքայից 40 կմ հեռավորության վրա:

Բանգլադեշում լաստանավերի վթարները դարձել են սովորական երեւույթ:

 

2014թ.-ի օգոստոսին Բանգլադեշում լաստանավի աղետի հետեւանքով մահացել էր 149 մարդ:

 

 

 

 

 

Նույն շարքից