Քաղաքական գլխավոր 

Թքած ունեմ Հայաստանի վրա, այն հեռանկար չունի. Ժիրինովսկի

Life.ru-ի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, խոսելով Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, ասել է, որ թքած ունի Հայաստանի վրա. «Այնտեղ (Հայաստանում) պարբերաբար ելույթներ կլինեն: Փորք լեռնային երկիր է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, չունի հեռանկարներ, տնտեսություն: Այնտեղ արդեն մեկ միլիոն հայ է մնացել, իսկ ամբողջ աշխարհում կա ընդամենը 6 միլիոն հայ: Բոլորը փախել են Լիբանան Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ…Ամբողջ աշխարհում են ման գալիս: Հայաստանում ապրելու տեղ չկա, լեռներ են»:

Պատասխանելով այն դիտարկմանը, որ Հայաստանում Ռուսաստանը ռազմաբազա ունի, Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանին «քցելու» դեպքում ռուսներն իրենց բազան դուրս կբերեն. «Բազան նրանց փրկությունն է, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները կոչնչացնեն Հայաստանը: Դրա համար էլ Հայաստանի համար պետք չէ անհանգստանալ: Նրանք երբեք չեն մերժի մեզ, քանի որ առանց մեզ նրանց վերջը կգա»:

Ինչ վերաբերում է դրան, որ մեծ թվով հայեր են տարբեր պատերազմների ժամանակ կռվել ռուսական զորքերի շարքերում, Ժիրինովսկին ասել է, որ հայերը լավ կոմպոզիտորներ ունեն, օրինակ Խաչատուրյանը, կամ լավ մարշալներ, օրինակ՝ Բաղրամյանը՝ հավելելով, որ բոլոր ագզերն էլ նման մարդիկ ունեն:

Նույն շարքից