Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար նախկին ԽՍՀՄ տարածքում ամենասիրելի քաղաքը Մինսկն է: Այս մասին հայտնում է RoomGuru.ru տուրիստական ընկերություն՝ հավելելով, որ ռուսաստանցիները Մինսկ են մեկնում միջին հաշվարկով 3,5 օր ժամկետով և օրական ծախսում են մինչև 2,5 հազար ռուբլի:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ալմա Աթան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:
Ցանկում չորրորդ հորիզոնականում հայտնվել է Աստանան, իսկ հնգյակը եզրափակում է Երևանը: Մեր մայրաքաղաքում ռուսաստանցիները օրական մինչև 2,6 հազար ռուբլի են ծախսում:
Տասնյակում հայտնվել են նաև Կիևը, Տաշքենդը, Բիշքեկը, Վիտեբսկը և Քիշինևը: