Քաղաքական 

Թուրքիան շարունակում է սպառնալ ԱՄՆ-ին

Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ևս մեկ պաշտոնական դիմում են ուղարել ԱՄՆ՝ պահանջելով արտահանձնել Ֆաթուլահ Գյուլենին, ով, թուրքական իշխանությունների պնդմամբ, հանդիսանում է երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչը:

Բեքիր Բոզդաղը նշել է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններն անկասկած վատանալու են, եթե Վաշինգտոնը մերժի Անկարային:

Միևնույն ժամանակ թուրք նախարարն ասել է, որ Գյուլենը չի կարող լքել ԱՄՆ-ը առանց ամերիկյան իշխանությունների թույլատվության:

Նույն շարքից