Քաղաքական 

Ում հետ ընկերություն անում Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ինքը ընկերական հարաբերություններ չունի Պուտինի հետ, բայց ցանկանում է վերջինիս հետ  տարբեր ուղղություններով համագործակցել: Պեսկովի խոսքերով, միջազգային քաղաքականության մեջ ընկերությունը դերակատարում ունի, սակայն ավելի կարևոր է ազգային շահը, այլ ոչ թե տարբեր անձնանց միջև անձնական հարաբերությունները:

«Պուտինը լավ և կառուցողական հարաբերություններ ունի աշխարհի շատ առաջնորդների հետ: Սակայն ցանկանում եմ հիշեցնել նախագահի խոսքերն այն մասին, որ միշտ ավելի կարևոր է համարվում ազգային շահը, որը պաշտպանվում է այնպես, ինչպես պետք է: Իսկ լավ և կառուցողական հարաբերությունները միայն օգնում են  լուծել այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս օրակարգում»,-ասել է Պեսկովը՝ չցանկանալով կոնկրետ ազգանուններ նշել, թե ում հետ է Պուտինն ընկերություն անում:

Նույն շարքից