Օգոստոսի 2-ին, ժամը 11.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղում այրվում է չշահագործվող կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.54-ին, մարվել` 13.05-ին:
Գ. Թ.-ին պատկանող հողամասում այրվել են մոտ 3000 քմ խոտածածկույթ և վագոն տնակ (մոտ 18 քմ):