Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումներից հերթականը կայացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երիտասարդության» զբոսայգում: «Ողջույն Մալաթիա-Սեբաստիայից» խորագրով տոնական համերգի ընթացքում հանդես են եկել վարչական շրջանում գործող պարախմբերը, ազգագրական ու հայրենասիրական երգեր են ներկայացրել Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Երեկոյի ընթացքում փոքրիկներին բազմաթիվ անակնկալներ են մատուցվել: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության, ինչպես նաև վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները:
«Երևանյան ամառ 2016». «Ողջույն Մալաթիա-Սեբաստիայից»