Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը թուրքական տնտեսությանը 100 միլիարդ դոլարի վնաս է պատճառել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի հարցերով նախարար Բյուլենտ Թյուֆենքչին:
«Եթե խոսենք բոլոր ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքի, արկերի և վնասված շինությունների մասին, ապա նախնական հաշվարկներով վնասը կազմում է մոտ 100 միլիարդ դոլար»,-ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ սրանք միայն նախնական հաշվարկներ են և նշված թիվը կարող է աճել:
Թյուֆենքչիի խոսքերով, տեղի ունեցածից հետո շատ զբոսաշրջիկներ հրաժարվել են Թուրքիա մեկնելու գաղափարից, դրսից ստացվող շատ պատվերներ չեղյալ են համարվել, իսկ ապստամբների պատճառով Թուրքիան շատերի համար երրորդ աշխարհի երկիր է: