Հասարակություն 

Երևանը`ծաղիկներով ու ծաղկային ձևավորումներով

Արդեն մի քանի տարի է, ինչ մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում անցորդների աչքին են զարնում սեզոնային հազարավոր ծաղիկները: Զուգահեռաբար, քաղաքի տարբեր հատվածներում տեղ են գտնում նաև ծաղկային ձևավորումները, որոնք այս տարի շուրջ 100-ի են հասնում: Ընդ որում, ծաղիկները մի մասը հենց տեղում՝ Երևանում է աճեցվում: Դրանք մեր եղանակային պայմաններին հարմարեցված, կենսունակ ու երկարադիմացկուն ծաղիկներ են, որոնք վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից գրեթե ամեն օր խնամվում ու ջրվում են: Ծաղկային ձևավորումները մայրաքաղաքը կզարդարեն մինչև խոր աշուն:

Նույն շարքից