Օգոստոսի 2-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 13 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 11.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: