Հասարակություն 

Խաչատուրովը բիլիարդ խաղալու համար այլևս երկար ճանաարհ չի կտրի անցնի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի (թաղապետարանի) դիմաց մոտ 10 օրից կբացվի «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք նշված բիլիարդ-ակումբը պատկանում է Յուրի Խաչատուրովին կամ իր ընտանիքին, ասաց. «Որևէ զինվորականի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության չեմ տիրապետում»:

Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անվան հետ կապվող՝ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Էյֆե» բիլիարդ-ակումբը փաստաթղթերով պատկանում է «Էյֆե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութանը, որի միակ հիմնադիրը՝ Պետրոս Ջուլֆայանը, այն հիմնադրել է 2007 թվականին, երբ ընդամենը 22 տարեկան էր: Ջուլֆայանն էլ համարվում է ակումբի տնօրենը: Նշենք, որ մինչ օրս անձամբ Յուրի Խաչատուրովը չի հերքել, որ բիլիարդ ակումբն իրեն է պատկանում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ գրվեց, թե նա ակումբում բիլիարդ խաղալուց է եղել, երբ Ադրբեջանը զորքերի լայնածավալ տեղաշարժ է իրականացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից