«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ։ Նկատենք, որ այս տարվա վեց ամսում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով։ Ընդ որում, բերված թիվն արտագաղթած քաղաքացիներին չի ներառում։ Մշտակաև բնակչության պաշտոնական թիվը, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների հանրագումարն է, որը իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում գտնվողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին։
Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ 2015-ի հուլիսի 1-ի հետ համեմատած, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում