«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշնանը, ամենայն հավանականությամբ հոկտեմբերին, տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը: Այն այս անգամ տարբերվելու է նախորդներից, քանի որ նախընտրական է եւ հաջորդելու է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը:
Սարգսյանը, հիշեցնենք, հանրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախօրեին հայտարարել, թե ամիսներ հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության կառավարություն:
Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը հենց համագումարի ժամանակ էլ հայտարարելու է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում