Հասարակություն 

Աղվան Հովսեփյանը հատուկ վերաբերմունք ունի «զանգվածային անկարգություն» բառակապակցության նկատմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ վերաբերմունք ունի «զանգվածային անկարգություն» բառակապակցության նկատմամբ: Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների արդյունքում հետապնդվող գործիչների եւ ցուցարարների մի զգալի մասին ՀՀ ՔԿ-ն մեղադրում է հենց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մինչդեռ զանգվածային անկարգություն ցուցարարների կողմից, որպես այդպիսին, տեղի չի ունեցել:

Իհարկե, այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել Սարի թաղում, հանրության աչքի առաջ, սակայն ցանկացած ոք կարող է փաստել, որ բոլոր հակաիրավական գործողություններն իրականացվել են ոստիկանների եւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով թաղային խուժանի կողմից:

Ու եթե սա հերթական անգամ հաշվի չառնվի, եւ 2008-ի մարտի 1-ի քրեական գործերի նման նույն ավյունով սկսեն ստեղծագործել այս անգամ էլ քննչականում, իրավիճակն ավելի կբարդանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից