Հասարակություն 

ՀՅԴ-ն Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկի կոչ է անում

analitik.am

ՀՅԴ  Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ  2015թ-ի հունվարից մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումներն իրենց տեսակով կրում են համահայկական բնույթ: Ծրագրերը բաժանված են մի քանի խմբերի, միջազգային խորհրդաժողովներ, բաց սեմինարներ,
հանդիպումներ և այլն, ինչպես նաև համացանցի միջոցով տեսահոլովակների, պաստառների, կոչերի տարածում:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ է անում հայկական բոլոր
կազմակերպություներին միանալ իր միջոցառումներին, քանի որ Ցեղասպանության 100-ամյակի պահանջատիրական ծրագրերն ազգային տարանջատում չեն ընդունում:
Քարոզչական ծրագրերից ձեզ ենք ներկայացնում Facebook սոցիալական ցանցում կայանալիք միջոցառումը, որի շրջանակներում բոլորս փոխում ենք մեր cover photo-ները, այնտեղ տեղադրելով մեր միության էջով տարածված նկարները: Դրանցում պահանջ է «Ես պահանջում եմ իմ տունը»` կից քաղաքի կամ գյուղի անունը: Օրինակ`I DEMAND MY HOME IN VAN…

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ այս շարժմանը խնդրում ենք նկարների օրինակները վերցնել ՀՅԴ  Հայաստանի Երիտասարդական Միության Facebook-յան էջից, եթե կան քաղաքներ կամ գյուղեր, որոնք նշված չեն նկարներում խնդրում ենք դրանց մասին նամակով տեղեկացնել էջին:

FB հասցե`ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/

Նույն շարքից