Քաղաքական 

Իշխանությունն աջակցելու է կաթի փոշու գողության գործով հայտնի վերածնված Հովհաննես Մարգարյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ֆորմալ առումով իշխանությունների թեկնածուն է, սակայն ըստ ամենայնի աջակցությունը ավելի շատ հռչակագրային բնույթ է կրելու, եվ Բալասանյանը պետք է հույսը դնի իր թիմի եվ վարկանիշի վրա: Ասվածի ապացույցն այն է, որ հայաստանյան իշխանությունների էլեկտորալ ամենաուժեղ ռեսուրսներից մեկը ՝ Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղը աշխատում է ոչ թե Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի համար, որը հանրապետության երկրորդ քաղաքում հայտնի է օգնություն կաթի փոշու գողության գործով: Թերեվս զարմանալ պետք չէ քանի, որ Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շրջված է, եվ մենք ունենք ընդդիմություն, որին բացահայտ կերպով աջակցում է իշխանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից