Քաղաքական 

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը որդուն լավ պաշտոնի է նշանակել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեցղեկություններով Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը վերջերս իր որդուն նշանակել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն:

 Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը գտնվում է կոմիտեի համակարգում, այսինքն անմիջապես Մ. Սարգսյանի ենթակայության ներքո: Եվ այս դեպքում վերջինս լինելու է որդու ղեկավարը:

Մենք փորձեցինք այս լուրը ճշտել նաև ՊՈԱԿ-ից, որտեղից պատասխանեցին, որ ունեն նոր փոխտնօրեն՝ Գրիգոր Սարգսյանը, որը հիմա Հայաստանում չէ, գործուղման է: Բայց հրաժարվեցին մեկնաբանել, որ նա Կադաստրի պետական կոմիտեի նախագահի որդին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից