Հայաստան Հասարակություն 

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու

analitik.am

Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված Արմավիրի մարզի հինգ համայնքներում՝ Արմավիր քաղաքում, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր գյուղերում:

 

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար այս պահի դրությամբ գրանցվել է 6 թեկնածու՝ Գևորգյան Արտակ, Պետրոսյան Նվեր, Խլղաթյան Ռուբեն, Սիմոնյան Մանուկ, Վարդումյան Էդվարդ, Բաղդասարյան Մելիք:


Analitik.am-ը  տեղեկացավ, որ Մանուկ Միմոնյանն ինքնաբացարկ է ներկայացրել: 

 

Թեկնածուների գրանցումն ավարտվել է, իսկ նախընտրական քարոզչական ժամանակահատվածը փետրվարի 25-ից մինչև մարտի 13-ն է:

«Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած` ընտրությունների նախապատրսատման և անցկացման ժամանակացույցի` թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը»,-ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը՝ տեղեկացնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ահազանգ կամ ընտրությունների վերաբերյալ բողոք չի ստացել:

Նույն շարքից