Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի շտաբերի պետերի միավորված կոմիեին:
Հաղորդագրության համաձայն, հրթիռն արձակվել է Սեուլի ժամանակով ժամը 7:50-ին (Երևանի ժամանակով՝ 02:50-ին): Հրթիռը շարժվել է դեպի Արևելա-Չինական ծով:
Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ արձակել էր հուլիսի 19-ին: Այն ժամանակ արձակվել էր 3 հրթիռ: