Ամերիկյան Նևադա նահանգում Ֆելլոն ռազմածովային բազայի տարածքում F/A-18C Hornet կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել, այս մասին հայտնում է NavyTimes:
Մարտական ինքնաթիռը կործանվել է մարզումների ժամանակ: Օդաչուին հաջողվել է ժամանակին լքել կործանիչը, նրա վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում:
Հավելենք, որ ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: