Հասարակություն Միջազգային 

Դամասկոսի քաղաքային բանտի մոտ պայթյունի հետեւանքով տուժել է 30 մարդ

analitik.am

 

Դամասկոսի կենտրոնական բանտի մուտքի մոտ փետրվարի 23-ին հրասանդ է ընկել՝ պատճառելով մարդկային վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` հրասանդ ընկելու հետևանքով 4 մարդ` զոհվել, ևս 26-ը վիրավորվե լ է: Նրանց թվում կա 2 կին և 1 երեխա:

 

Տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, ովքեր այցելել էին բանտում գտնվող իրենց բարեկամներին: Դամասկոսի կենտրոնական բանտը գտնվում է Դումա շրջանի Ռեյհան և Թել Քարդա ագարակների մերձակայքում, որտեղ տարածվել են ահաբեկչական կազմակերպությունները, որոնք հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների վրա: Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Դամասկոսի բնակելի թաղամասերը փետրվարի 23-ին ահաբեկչական հարձակման են ենթարկվել: 5 հրասանդներ են ընկել Դամասկոսի Դուելաա և Սինաա թաղամասերում, ինչի հետևանքով 8 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Նախօրեին հրասանդ ընկնելու հետևանքով Դամասկոսի հյուսիսում 1 կին և 1 երեխա էր զոհվել:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ:

Նույն շարքից