ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի այն մեկնաբանությանը, թե ինքը չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները:
Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ Օբաման հնարավոր է պատմության մեջ մտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ:
Իսկ ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև իր հակառակորդ Դեմոկրատական կուսակության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնին՝ նշելով, որ Օբամա-Քլինթոն տանդեմն ապակայունացնում է Մերձավոր Արևելքը, իսկ Իրաքը, Լիբիան և Սիրիան տվել է Իսպամական պետություն ահաբեկչական խմբավորմանը և թույլ է տվել ամերիկացի մասնագետներին զոհվել Բենգազիում. «Նրանք նաև աչք են փակում այն բանի վրա, որ տասնյակ վետերաններ մահանում են բժշկական օգնությանը սպասելիս, օգնություն, որը երբեք չի լինելու»: