Հասարակություն 

Հռոմի Պապը համակարգչային խաղերով տարվածներին համեմատել է բույսի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համակարգչային խաղերով տարված երիտասարդներին կոչ է արել այդ խաղերի փոխարեն ավելի ակտիվ դերակատարում ունենալ հասարկության սոցիալական կյանքում:

Պապի քննադատության թիրախում հայտնվել են ոչ միայն համակարգչային խաղերը, այլ նաև սմարթֆոնները: Պանտիֆիկի խոսքերով, մարդիկ ստեղծված չեն բույսի նման ապրելու համար:

Հարկ է նշել, որ ա առաջին դեպքը չէ, երբ Պապը քննադատում է ժամանակակից տեխնիկան: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի կարծիքով, գաջեթներն օգտագակար են ինֆորմացիա գտնելու համար, սակայն դրանք չափազանց շատ ժամանակ են խլում մարդկանցից:

Նույն շարքից