«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.
-Պարոն Չուգասզյան, ինչպես եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի՝ զենքերը վայր դնելու որոշումը։
-«Սասնա ծռեր»-ի ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի:
Ծնվեց «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսևորումներներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ըմբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում։
Ապստամբների՝ արյունահեղությունից խուսափելը հատկապես կարևոր է տեսնել պետական ահաբեկչության հերթական զանգվածային անօրինակ գործողությունն իրականացրած ոստիկանապետության ֆոնին, որը Երևանի խիտ բնակեցված թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր փողոցներով ու տներով վերածեց իսկական մարտադաշտի, արդյունքում շուրջ վեց տասնյակ քաղաքացիների պատճառելով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ, և վիրավոր մանկահասակ երեխաներ։ «Սասնա ծռեր»-ը ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները հետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռեր»-ը կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։
-Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։
-Ոչ, չեմ կարծում։
Մանրամասն՝ civilnet.am