Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Անկարային՝ կապված երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդրիներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը: