Դուբայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելուց հետո Emirates ավիաընկերությանը պատկանող օդանավ է այրվել, այս մասին հայտնում է Gulf News-ը:
Օդանավի բոլոր ուղևորները տարհանվել են: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: Օդանավում եղել է 275 մարդ:
Emirates ավիաընկերությունն արդեն հաստատել է միջադեպը՝ հայտնելով, որ օդանավը Դուբայ է հասել Հնդկաստանից: