Հասարակություն Միջազգային 

Թուրքիան արտաքսել է ԻՊ խմբավորման հետ համագործակցող կասկածյալներին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Թուրքիան միայնակ չի կարող պայքարել «Իսլամական պետության» շարքերը օտարերկրյա գրոհայիններով  համալրվելու գործընթացի դեմ։ Այս մասին երկուշաբթի  լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական  ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Այս պահին մենք արդեն վտարել ենք օտարերկրյա վարձկան համարվող 1.4 հազար մարդու։ Սակայն մենք միայնակ չենք կարող գլուխ հանել այս խնդրից։ Մենք տեսել ենք եւ, ցավոք, շարունակում ենք ականատես լինել, ինչպիսի  բարբարոսական գործունեություն է ծավալում ԻՊ-ը»,- ասել է նա։

 

Նույն շարքից