Հասարակություն 

ԻՊ-ը մոտ 1,5 հազար երեխա-մահապարտ ունի ահաբեկչությունների համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի քան 1,4 հազար եզդի երեխա-մահապարտ է պատրաստել իր ահաբեկչությունների համար: Այս մասին հայտարարել է Իրաքյան Քրդտսանի կառավարությունը, փոխանցում է Alalam հեռուստաընկերությունը:

Հայտնվում է նաև, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում 2,6 հազար եզդի պատանդ է ազատ արձակվել, իսկ 3,7 հազարը մինչև օրս գտնվում են պատանդի կարգավիճակում: Հայտնաբերվել է նաև 33 եղբայրական գերեզման, որտեղ թաղված են եղել եզդիներ:

Նշենք, որ եզդիների զգալի մասը ԻՊ-ի իշխանության տակ հայտնվեցին այն բանից հետո, երբ ահաբեկիչները գրավեցին Սինջարը: Շատերին այդ ժամանակ սպանեցին, շատերին ել պատանդ վերցրեցին՝ օգտագործելով տարբեր նպատակներով:

Նույն շարքից