Հասարակություն Միջազգային 

Ավստրիայում չարագործները պղծել են խորհրդային զինվորի հուշարձանը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում վանդալները սեւ ներկ են լցրել սովետական ազատարար զինծառայողների հուշարձանին:

 

Այդ մասին հայտնել է Ավստիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Բուլատ Հայդարովը, նշելով, որ հուշարձանը պղծել են անհայտ չարագործները:

 

Դիվանագետի խոսքերով, ռուսական կողմը տեղի ունեցած վանդալիզմի կապակցությամբ բողոքի նոտա է հղել ավստրիական իշխանություններին ու արտգործնախարարությանը՝ կոչ անելով անհապաղ համապատասխան միջոցառումներ իրականացնել չարագործներին ձերբակալելու ու պատժելու ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովել հուշարձանների պաշտպանությունը:

 

Ավստրիական իրավապահները գործ են հարուցել վանդալիզմի հատկանիշներով ու սկսել հետաքննությունը:

Նույն շարքից