«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ին հաջողվել է պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Թերթի տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պահանջարկի):
Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում