Հասարակություն 

Ռուսական ռազմաբազայից նորից զինծառայող է փախել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րղ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախել։ Նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը։ Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղի տղաները նկատել են նրան, «Մեր գյուղի տղաները բռնել են, տարել, հանձնել սահմանապահ զորքերին»,– պատմեց գյուղապետը:

ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից էլ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ռուս զինծառայողի փախչելու վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել։

Նշենք, որ օրեր առաջ դարձյալ զինծառայող էր փախել ռազմաբազայից։ Նա հայտնաբերվել էր Երևանում և փոխանցվել ռուսական ոազմաբազային։ Թե ինչպես է լինում, որ 1 ամսում նույն ռազմաբազայից 2 զինծառայող է փախուստի դիմում, դժվար է ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից