Հասարակություն 

Սիրիայում երեխաներին փրկած ռուսաստանցի կինը կորցրել է ձեռքը և ոտքը

Հալեպում երեխաներին փրկած ռուսաստանցի կինը  կորցրել է ոտքը և աջ ձեռքը: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Իրինա Բարակյատը Սիրիայում ապրում է արդեն ավելի քան 13 տարի, ամուսնացել է Ահմեդ անունով սիրիացու հետ, ունի երկու որդի և մեկ դուստր:

Ճակատագրական օրն ամեն ինչ շատ արագ է կատարվել: Երբ ահաբեկիչների նետած ռումբն ընկել է այն տանը, որտեղ գտնվել է Իրինան ընտանիքի հետ, վերջինս իր մարմնով փակել է երեխաներին, ինչի արդյունքում կորցրել է ոտքը և ձեռքը:

Երեխաներից մեկը լուրջ վնասվածքներ ունի, սակայն նրա կյանքին վանգ չի սպառնում: Իրինայի կյանքին ևս վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Նույն շարքից