Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի արդյունքում կա մեկ զոհ և հինգ վիրավոր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ զոհը կին է:
Հայտնի է, որ հարձակվողը 19 տարեկան է, նա ձերբակալված է: Ձերբակալության ժամանակ երիտասարդը դիմադրություն է ցույց տվել: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է, սակայն դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: