Հասարակություն Միջազգային 

Կարմիր խաչը հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Դոնեցկ են հասցրել հերթական հումանիտար օգնությունը:

 

Օգնության մեծ մասը հատկացվելու է ռազմական գործողություններից առանձնապես տուժած շրջաններին: Կարմիր խաչը Դեբալցեւո է առաքել դեղորայք, պարեն ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

 

Հումանիտար առաքելության ղեկավար Ժոան Օդերնի բնութագրմամբ, Դեբալցեւոյում իրավիճակն ողբալի է, մարդիկ հայտնվել են ծայրահեղ աղքատության ու կարիքի եզրին, զրկվել բնակարաններից ու ապրուստի միջոցներից:

 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հիմնական ռազմական գործողություններն ընթանում էին Դեբալցեւոյի շրջանքում, որի պարբերաբար հրետակոծության հետեւանքով քաղաքը գրեթե ամբողջությամբ ավիրվել էր:

 

Ավելի վաղ ԵԱՀԿ դիտորդները հայտնել էին Դեբալցեւոյի հումանիտար աղետի մասին:

 

Նույն շարքից