Հասարակություն Միջազգային 

Տուրչինովը հրահանգել է հատուկ գործողություններ սկսել Խարկովում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  Lenta.Ru լրատվական կայքը, Խարկովի դատախազության տվյալներով նախօրեին ցույցի ընթացքում հնչած պայթյունի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել 9 քաղաքացի, որոնցից 4-ը՝ իրավապահներ են:

 

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել Եվրոմայդանի կողմնակիցների կազմակերպած միտինգի ընթացքում, որի շուրջ 500 մասնակիցներ հավաքվել էին՝ նշելու Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրամայել է Խարկովում սկսել հակաահաբեկչական գործողություններ:

 

Նրա խոսքերով, քաղաքում հաստատվել է անվտանգության արտակարգ միջոցառումներ:

Միաժամանակ նշվում է պայթյունի մեջ կասկածվող 4 անձանց ձերբակալման մասին:

 

 

Նույն շարքից