Հասարակություն 

Երևանում ծառն ընկել է «Toyota Camry»-ի վրա

Օգոստոսի 3-ին, ժամը 21.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Հանրապետության փողոցի թիվ 78 շենքի մոտակայքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «Toyota Camry» մակնիշի 03 VV 003 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):

Փրկարարները հեռացրել են ճյուղն ավտոմեքենայից:

Նույն շարքից