ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստվում է օգոստոսի վերջին մեկնել Թուրքիա, այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Այցի մասին մանրամասներ չեն հայտնվում, սակայն ենթադրվում է, որ Քերին հանդիպում է ունենալու երկրի ղեկավարության հետ, քննարկելու է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը և այն քայլերը, որոնք թուրքական իշխանությունները ձեռնարկել են դրանից հետո:
Ամենայն հավանականությամբ կխոսվի նաև Ֆաթուլահ Գյուլենի մասին, ում Անկարան պահանջում է Վաշինգտոնից: