2014 թվականի մարտին անհետացած «Բոինգ 777» ինքնաթիռը թեքվել է Անտարկտիդայի ուղղությամբ: Ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, նման եզարհանգման են եկել Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ 777»-ի անհետացումն ուսումնասիրող փորձագետները: Նրանք նման հայտարարություն են արել MH370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռի արբանյակային տվյալների վերլուծությունից հետո:
Մասնագետները չեն բացառում, որ երթուղու փոփոխությանը կարող են ներգրավված լինել որոշակի մարդիկ: Նրանց տվյալներով՝ երբ ինքնաթիռը կորել է ռադարների էկրանից, այն թռիչքի մեջ է եղել ևս մի քանի ժամ: Նման շարժումները, ըստ փորձագետների, խոսում են այն մասին, որ «մեկը կանխամտածված ինքնաթիռը շեղել է իր երթուղուց»:
Հիշեցնենք, որ ինքնաթիռի բերկորներն այդպես էլ չեն գտնվել, իսկ ինքնաթիռում եղած մարդիկ պաշտոնապես ճանաչվել են մահացած: