Քաղաքական 

Մենք ղարաբաղյան հարցում պատրաստի որոշումներ չենք պարտադրում Երևանի և Բաքվին. Պուտին

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին պատրաստի որոշում չի պարտադրում՝ հույս ունենալով, թե կողմերը ընդհանուր հայտարարի կգան: Նման հայտարարությամբ ադրբեջանական «Ազեր ԹԱջ» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա Պուտինը կարծում է, որ պետք է ընտրել օպտիմալ բալանս տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև:

Ռուաստանի նախագահի կարծիքով, հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվեն՝ առանց դրսից եկող ճնշման. «Այսպիսին է մեր դիրքորոշումը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավաևների վրա՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման հարցում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն. «Հակամարտությունը պետք է կարգավորվի պայմանավորվածություններով, որոնց պայմաններում կողմերից մեկը չի հաղթի, իսկ մյուսը՝ պարտվի: Զիջումները պետք է լինեն երկու կողմերից էլ ու ընդունելի լինեն Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների կողմից»:

Նույն շարքից